ՊԵԿ-ն ուսումնասիրում է 100 մլն դրամ և ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարողների տվյալները

ՊԵԿ-ն ուսումնասիրում է 100 մլն դրամ և ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարողների տվյալները

Ոլորտ առ ոլորտ կրճատում են ստվերը՝ պնդում են պետեկամուտների կոմիտեից: Ավտոպահեստամասերի առևտրով զբաղվող հարկ վճարողների հսկողական աշխատանքի արդյունքում, օրինակ, տնտեսվարողները ցույց տված իրացման ծավալներն ավելացրել են 70 տոկոսով: Առավելապես առևտրի՝ նախկինում թաքցրած շրջանառությունների ջրի երես հանելու հաշվին է, որ մայիսի դրությամբ բյուջե են փոխանցել 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ 31 մլրդ դրամով ավելի հարկ ու տուրք: Մոնիտորինգի բաժիններում այժմ ուսումնասիրում են 100 մլն դրամ և ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարողների տվյալները: Ըստ ՊԵԿ-ի նախնական գնահատականների՝ մայիսի դրությամբ առկա է հարկերի պակաս հաշվարկման 2,5 մլրդ դրամի ռիսկ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում