ԱԱրման Գալոյան

Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

Հունվարի 9-10-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Տավուշի մարզի Իջևան, Գեղաքունիքի մարզի Վարդենիս, Արարատի մարզի Արտաշատ, Վեդի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 49 ք.մ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում