Թուրք ռեժիսորի ֆիլմը Մեծ Եղեռնի մասին

Թուրք ռեժիսորի ֆիլմը Մեծ Եղեռնի մասին

Արվեստի ամենազանգվածային տեսակն անկասկած կինոն է: Այն կարող է փոխել մարդկանց պատկերացումները իրերի, երևույթների ու պրոցեսների մասին: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում կինոն վիթխարի նշանակություն ունի:

«Մայրիկ» ֆիլմն, օրինակ, արել է ավելին, քան կարող էին անել քաղաքական գործիչները: Հոլիվուդյան առանցքային աստղերի մասնակցությամբ որևէ ֆիլմ կարող է միլիոնավոր մարդկանց վերաբերմունք ձևավորել ամբողջ մոլորակում՝ Աֆրիկայից մինչև Ալյասկա: Հենց դա է պատճառը, որ թուրքական իշխանությունները սվիններով են ընդունում Ցեղասպանության մասին ցանկացած ֆիլմ:

Իսկ որքան ֆիլմը հաջողված է, այնքան սուր է թուրքական արձագանքը: Այս առումով առավել քան բնական էր Անկարայի արձագանքը թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմին: Մինչ  այն կհայտնվեր Վենետիկի փառատոնում, ռեժիսորը հասցրեց հարցազրույց տալ հայկական «Ակոս»-ին ու արժանանալ թուրք ազգայնականների ամենակատաղի սպառնալիքներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում