ՄՄարի Կոստանյան

Լոռու մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 106 881 քաղաքացի

Լոռու մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 106 881 քաղաքացի

Հունվարի 4-ի դրությամբ Լոռու մարզի բժշկական հաստատություններում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում և շարժական պատվաստումային խմբերի կողմից պատվաստվել է 18 տարեկանից բարձր բնակչության շուրջ 38 տոկոսը։

 

Կորոնավիրուսի դեմ պատվաստված 106 881 քաղաքացիներից առաջին դեղաչափ ստացել է 60 333 անձ, երկրորդ դեղաչափ՝ 46 490 անձ։ Երրորդ՝ խթանիչ դեղաչափով պատվաստվել է 58 մարդ:

 

Լոռու մարզն ապահովված է կորոնավիրուսի դեմ անհրաժեշտ բոլոր պատվաստանյութերով, որոնք հասանելի են մարզի բժշկական հաստատություններում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում և Հայքի հրապարակում կայանող շարժական պատվաստումային կենտրոնում:

 

Հիշեցնենք, որ ՀՀ-ում առկա բոլոր պատվաստանյութերն անվտանգ են և արդյունավետ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում