ԼԼիլիթ Սեդրակյան

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել

Հունվարի 2-ին կատարվել է 20 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել:

 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 51 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 26-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արձանագրվել է 4 մահ։

 

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32 538 քաղաքացու հետազոտություն, որից 4824-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 

«Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է՝ հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով իրենց և հարազատների առողջությունը:

 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում։
 

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ վերը նշված բուժհաստատություններոմ հունվարի 3-8-ը՝ ժամը 10:00-14:00-ը, գործելու են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կաբինետները»,- ասված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում