ԳԳոհար Սարգսյան

Կապիտալ ծախսերի կատարողականը կազմում է 86 տոկոս. ՀՀ ֆինանսների նախարար

Կապիտալ ծախսերի կատարողականը կազմում է 86 տոկոս. ՀՀ ֆինանսների նախարար

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը Կառավարության նիստի ընթացքում նշեց, որ օպերատիվ տվյալների համաձայն՝ 2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կապիտալ ծախսերի կատարողականը կազմում է 86 տոկոս: 

«Մենք ինքներս մեզ համար այս ցուցանիշով պետք է նշաձող սահմանենք եկող տարվա համար: Եկող տարվա համար մեր բյուջեի առանձնահատուկ տարբերությունն այն է, որ առկա է կապիտալ ծախսերի բարձր մակարդակ: Որոշ կարծիքների համաձայն՝ այն դժվարություններ է ստեղծելու Կառավարության համար, մարտահրավեր է:

Եվ մենք պետք է այնպես անենք, որ այդ բարձր պլանավորված ցուցանիշը մեր իսկ ապահոված կատարողականի նկատմամբ ավելի նվազ չլինի: Ես խնդրում եմ մեր գործընկերներին, որ հենց առաջին օրից ուշադիր լինենք այս ցուցանիշին»,- ասել է ֆինանսների նախարարը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում