ՄՄարիամ Մխիթարյան

Լիտվան հրաժարվել է կատարել միգրանտների հարցով ԵՄ պահանջները

Լիտվան հրաժարվել է կատարել միգրանտների հարցով ԵՄ պահանջները

Լիտվայի իշխանությունները հրաժարվել են կատարել Եվրամիության  արտաքին սահմանների վերահսկողության գործակալության (Frontex) պահանջները՝ միգրանտներին անցակետեր տեղափոխելու անհրաժեշտության մասին, հայտնում է РИА Новости-ն։

Գործակալությունը Վիլնյուսից պահանջել է Բելառուսի տարածքից ներթափանցած անօրինական միգրանտներին ուղղորդել դեպի անցակետեր, որպեսզի այնտեղ մարդիկ կարողանան օրինականորեն հատել սահմանը և ապաստան խնդրել։

«Եթե մենք սկսենք բոլոր բերման ենթարկված անօրինական ներգաղթյալներին հասցնել անցակետ, որպեսզի նրանք պաշտոնապես դիմեն ապաստանի համար (ինչպես պահանջվում է ԵՄ-ում), դա կլինի բաց սահմանների քաղաքականություն, ինչն անհնար է այս իրավիճակում»,- ասել է Լիտվայի ՆԳ փոխնախարարը։

Նա հավելել է, որ հանրապետությունը կարող է ինքնուրույն հաղթահարել միգրանտների հոսքը՝ առանց Frontex-ի օգնության։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում