Ռուսաստանի Զինված ուժերի անձնակազմը Լեռնային Ղարաբաղում հանդիսանում է այնտեղ խաղաղության պահպանման երաշխավորը: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է РИА Новости-ն:
«Ավելի քան մեկ տարի է՝ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում խաղաղ կյանքի հաստատման համար պայմաններ են ապահովում, նպաստում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերականգնմանը»,- նշել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ ռուսական զորախումբը նաև Սիրիայում խաղաղության պահպանման երաշխավորն է:










