ՀՀայկարամ Նահապետյան

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների պայմանավորվածության դեպքում պատշաճ կերպով կտեղեկացվի. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների պայմանավորվածության դեպքում պատշաճ կերպով կտեղեկացվի. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանն անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, որում ասվում էր, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել մոտ ժամանակներս: 

«Ուղիղ շփումների նպատակով Հայաստանի հետ հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել, նրանք կհանդիպեն հնարավոր ամենաշուտ ժամանակում»,- ասել էր Չավուշօղլուն:

Անդրադառնալով Ստամբուլ-Երևան չվերթերի վերսկսման հարցին՝ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել էր, որ թույլտվության համար հայկական ու թուրքական մի քանի ընկերություն է դիմել, և «հայտերն ուսումնասիրվում են»:

«Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների վերաբերյալ պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վահան Հունանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակել:

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում