ԼԼիլիթ Սեդրակյան

Աշտարակ համայնքի Նոր Ամանոսի մանկապարտեզում արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել

Աշտարակ համայնքի Նոր Ամանոսի մանկապարտեզում արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Նոր Ամանոս բնակավայրի մանկապարտեզի կարիքների համար արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել. ծրագրի համաֆինանսավորումն իրականացրել է ՀՀ կառավարությունը ՝ պետական բյուջեի միջոցներից: Այդ մասին ասված է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:

 

«Կառուցված կայանի հզորությունը ամբողջությամբ կբավարարի մանկապարտեզի էլեկտրաէներգիայի պահանջարկը, իսկ առաջացած ֆինանսական խնայողություններով այլ ծրագրեր կյանքի կկոչվեն:

 

Նոր Ամանոս բնակավայրի մանկապարտեզը կառուցվել է կառավարություն-համայնք գործակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը  շուրջ 33.7 մլն դրամ է:

 

Նշենք, որ հետխորհրդային տարիներից Նոր Ամանոս բնակավայրում մանկապարտեզ չէր գործել. նորակառույց մանկապարտեզի բացումը եղել է 2021 թվականի հունիսի 1-ին, որպես նվեր Նոր Ամանոսի և հարակից բնակավայրերի փոքրիկ բնակիչներին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ»,- նշված է գրառման մեջ:
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում