Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել N զորամասի ջրատար մեքենայի ուղղությամբ. տուժածներ չկան. ՊՆ

Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման (ջրատար) մեքենայի ուղղությամբ։
Տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:









