ՀՀայկարամ Նահապետյան

Զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 36 զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել

Զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 36 զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հաշվետվություն է ներկայացրել շահառուների թվի վերաբերյալ՝ դեկտեմբերի 2-ի դրությամբ:

Նշվում է՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած պատերազմից հետո զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 36 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։   

Այսպիսով, հիմնադրամի շահառուների թիվը 4646 է, հատուցումների գումարը կազմում է ավելի քան 52․6 միլիարդ  դրամ։ Տվյալ թվից 416-ը հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:

Մինչ օրս Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հավաքել է 62,5 միլիարդ դրամ, որից 51,5 միլիարդը՝ պարտադիր վճարների տեսքով և 11 միլիարդը՝ նվիրաբերությունների տեսքով աշխարհի ավելի քան 70 երկրներից։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում