ԱԱրսեն Մկրտչյան

Վահան Քերոբյանն այցելել է բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիա

Վահան Քերոբյանն այցելել է բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիա

Աշխատանքային այցով Բելառուսում գտնվող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիա:

 
Նախարարը գրառում է կատարել Ֆեյսբուքում.
 
«Հաջորդ կանգառը բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիան էր, որի տարածքում տեղակայված առանձին հոսքագծերով աշխատող երեք տեսակի գործարաններում թողարկվում են գյուղատնտեսական կենդանիների կերակրման և սպառողական մեծ արժեք ունեցող ձկնատեսակների բուծման համար նախատեսված համակցված կերեր։

 

Ծանոթացանք նաև հացահատիկային կուլտուրաների մշակումն ապահովող արտադրական ցիկլին և ապրանքատեսականու թողարկման գործընթացի էլէկտրոնային կառավարման համակարգին։

 

Արտադրանքը համապատասխանում է ԵԱՏՄ շրջանակներում ընդունված չափանիշներին և անխոչընդոտ կարող է առաքվել նաև ՀՀ»,- նշված է գրառման մեջ:
 
 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում