ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքական մամուլում տնտեսական ծանր վիճակի մասին ծաղրանկար է հրապարակվել

Թուրքական մամուլում տնտեսական ծանր վիճակի մասին ծաղրանկար է հրապարակվել

Զաֆեր Թեմոժին անունով հայտնի թուրք ծաղրանկարիչը թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթում հրապարակվել է հերթական աշխատանքը, որում ներկայացնում է Թուրքիայի ներկա ֆինանսատնտեսական ծանր վիճակը և դրանից շիկացած ներքաղաքական մթնոլորտը՝ հայտնում է Ermenihaber-ը։

Ծաղրանկարում նշված է, որ թուրքական լիրայի նկատմամբ դոլարի, եվրոյի փոխարժեքը, ինչպես նաև ոսկու գինը շարունակում է բարձրանալ, ինչի պատճառով էլ Թուրքիայի նախագահ Էրդողանը հավաքել է ճամպրուկն ու հեռանում է իշխանությունից։

Ի դեպ, թուրքական տարադրամը վերջին ամիսներին անընդմեջ արժեզրկման ռեկորդներ է գրանցում։ Նոյեմբերի 23-ին լիրայի փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ գրանցել է ռեկորդային 13,45 արդյունքը։ Լիրայի արժեզրկմամբ ստեղծված սոցիալական ծանր դրության դեմ երկրի խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում