Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ

Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ

Շիրակի մարզում Նախագահ Սարգսյանի աշխատանքային այցի օրակարգը բավականին հագեցած է եղել:  Հանրապետության ղեկավարը եղել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության վերականգնված «Գյումրի-2» ենթակայանում, ներկա գտնվել Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի բացմանը:

Գյումրիից նախագահ Սարգսյանը մեկնել է Աշոցք, որտեղ էլ ներկա է գտնվել համայնքում կառուցված դպրոցի բացման արարողությանը: Իսկ Ամասիայում Նախագահը ծանոթացել է սոցներդրումների ծրագրով կառուցվող մարզամշակութային կենտրոնի շինարարության ընթացքին:

«Լենտեքս» ընկերությունում Նախագահը ծանոթացավ տեքստիլ արդյունաբերության նախկին ավանդույթների վերականգնման ուղղությամբ աշխատանքներ իրականացնող այս ընկերության գործունեությանը և զարգացման ծրագրերին:

«Լենտեքսի» արտադրանքն այսօր հաջողությամբ իրացվում է Հայաստանում ու Արցախում, արտահանվում Ֆրանսիա, Վրաստան, Ռուսաստան և Արաբական Էմիրություններ: Մոտ 600 մլն դրամի ներդրումներով՝ ընկերությունը կառուցել է նոր արտադրամաս, որոնց շնորհիվ արտադրանքը դարձել է առավել մրցունակ: 

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում