ԱԱրսեն Մկրտչյան

ՀՕՊ վարժանքներ. ստուգվել են հրամանատարների մասնագիտական կարողությունները

ՀՕՊ վարժանքներ. ստուգվել են հրամանատարների մասնագիտական կարողությունները

ԶՈՒ ՀՕՊ N զորամասում նոյեմբերի 22-24-ն անցկացվել են մասնագիտական վարժանքներ՝ «Ռադիոլոկացիոն հանգույցի մարտավարական գործողությունները պաշտպանական օպերացիայում» թեմայով։

Զորամասի ՀՕՊ միջոցները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային կառավարման կետեր, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան բերվել են մարտական վիճակի, ստուգվել են ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը, հրամանատարների մասնագիտական կարողությունները։

Ըստ առաջադրված խնդիրների՝ զինծառայողները կատարել են իրենց գործառութային պարտականությունները՝ ցուցաբերելով մասնագիտական բարձր գիտելիքներ ու պատրաստվածություն։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում