ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ նախագահ Բայդենը լիազորությունները ժամանակավորապես կփոխանցի փոխնախագահին

ԱՄՆ նախագահ Բայդենը լիազորությունները ժամանակավորապես կփոխանցի փոխնախագահին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ ժամանակավորապես իշխանությունը կփոխանցի փոխնախագահ Քամալա Հարիսին, քանի դեռ հիվանդանոցում անզգայացման վիճակում կլինի, որտեղ կենթարկվի հետազոտության:

Սա առաջին դեպքն է ԱՄՆ-ում Բայդենի վարչակազմի իշխանության գալուց հետո, երբ ամերիկացի առաջնորդն իր լիազորությունները փոխանցում է փոխնախագահին։

Նման փաստ տեղի է ունեցել նաև նախագահ Ջորջ Բուշի դեպքում 2002 և 2007 թվականներին:

Ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը, հղում անելով աղբյուրներին, պնդում էր, թե փոխնախագահ Հարիսը բողոքում է, որ իր լիազորությունները սահմանափակ են, և միտումնավոր իրեն տալիս են այնպիսի հանձարարություններ, որոնք չեն համապատասխանում իր իրավասություններին և թույլ չեն տալիս իրեն ներկայանալ որպես նախագահի պաշտոնի հաջորդ հավակնորդ։ Սպիտակ տունը հերքել է Բայդենի և Հարիսի միջև լարվածության աճի մասին լուրերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում