ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինան Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել

Ուկրաինան Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գործողության մեջ է դրել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ ՌԴ 23 քաղաքացիների և 5 ուկրաինացիների (Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներ) նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։

Ուկրաինայի Անվտանգության խորհուրդն օգոստոսի 20-ին որոշում էր ընդունել պատժամիջոցներ սահմանել մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ: Այդ պատժամիջոցները վերաբերում են ՌԴ արտաքին հետախուզության ծառայության գեներալների, Ղրիմից դատավորների, որոնք դատեր են վարում Ուկրաինայի քաղաքացիների դեմ: Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշմամբ՝ սահմանափակող միջոցներ են կիրառվել նաև Գերագույն ռադայի անկախ պատգամավոր Անդրեյ Դերկաչի և ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված այլ անձանց նկատմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում