ՎՎարդան Հովսեփյան

Պարզվել է Մուրադովի միջնորդությամբ Բաքվից Երևան տեղափոխված ՀՀ ԶՈՒ զինծառայողի ինքնությունը

Պարզվել է Մուրադովի միջնորդությամբ Բաքվից Երևան տեղափոխված ՀՀ ԶՈՒ զինծառայողի ինքնությունը

Ինչպես ՊՆ-ից արդեն տեղեկացրել են, նոյեմբերի 17-ին, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին։

Պարզվել է զինծառայողի ինքնությունը. 1990 թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան։ Մարտերի արդյունքում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման, ինչպես նաև գերեվարվածների վերադարձի շուրջ աշխատանքները շարունակվում են, դրանց ընթացքի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում