ԳԳևորգ Թոսունյան

Քննարկվել է կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի ընթացքը

Քննարկվել է կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի ընթացքը
Նոյեմբերի 8-12-ը կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակության առցանց առաքելության ընթացքում քննարկվել է կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի ընթացքը։
 
Ծրագիրը ֆինանսավորող Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նշել են, որ 2013 թվականին մեկնարկած ծրագիրը լավագույն կատարողականն ապահոված ծրագրերից մեկն է, որը հաջողությամբ իրականացվում է։
 
ՀԲ-ի ներկայացուցիչներն ընդգծել են ճանապարհային ոլորտում հետագա համագործակցության պատրաստակամության մասին։ Անդրադարձ է կատարվել վերականգնման փուլում գտնվող ճանապարհահատվածների շինաշխատանքների ընթացքին։
 
Տեսահոլովակների միջոցով դիտարկվել են մի քանի ճանապարհահատվածներում կատարվող աշխատանքները։ Կարևորվել է ճանապարհաշինության ընթացքում անվտանգության նորմերի պահպանումը։ Քննարկվել են նաև ծրագրի ֆինանսական, գնումների գործընթացին առնչվող հարցեր։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում