Կարեն Ճշմարիտյանն ամփոփել է Էկոնոմիկայի նախարարության տարեկան աշխատանքը

Կարեն Ճշմարիտյանն ամփոփել է Էկոնոմիկայի նախարարության տարեկան աշխատանքը

Տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսն էր հրավիրել Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա ներկայացրել է 2014-ի 9 ամսվա ցուցանիշը, ըստ որի ՀՆԱ-ի աճը կազմել է 3.9 տոկոս: Անկում է գրանցվել շինարարության ոլորտում: Իսկ արդյունաբերության աճին հատկապես նպաստել է հիմնային մետաղների, սննդամթերքի, ծխախոտային արտադրատեսակների, ռետինե եւ պլաստմասե, թղթի եւ թղթե արտադրատեսակների արտադրությունը:

Շինարարության նվազումը  շտկելու համար կառավարությունը հանդես է եկել հիփոթեքային շուկայի հետ կապված նոր օրենսդրական նախաձեռնությամբ եւ լիահույս է, որ հաջորդ տարի ցուցանիշը կբարելավվի: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման նպատակով այս տարի պետբյուջեից տրամադրվել է 80 մլն դրամ, որից 77.6 մլն դրամն արդեն իրացվել է:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում