ԼԼարա Մանուկյան

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՌԴ ՖՆ ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետներին

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՌԴ ՖՆ ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետներին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության Ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետ Սամվել Լազարյանի գլխավորած պատվիրակությանը:

Իր խոսքում նախարարն ընդգծել է հայ և ռուս գործընկերների միջև աշխատանքային փորձի փոխանակման և արդեն իսկ ձևավորված հարաբերությունների ամրապնդման կարևորությունը՝ շեշտելով, որ Գիտահետազոտական ինստիտուտի հետ սերտ համագործակցություն է ծավալվում հինգ տարուց ավելի, և ներկայում ևս նախատեսվում է միջոցառումների շարք՝ ուղղված երկու կառույցների աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացմանը:

Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար՝  ՌԴ ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում, ինչպես նաև ընդգծել են, որ սա լավ հարթակ է ոլորտի հայ և ռուս մասնագետների փորձի փոխանակման և աշխատանքային քննարկումների ծավալման համար:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը՝ միաժամանակ աջակցելով հայ-ռուսական երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում