ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը և Ռուսաստանը քննարկել են Սուդանի իրադրությունը

ԱՄՆ-ը և Ռուսաստանը քննարկել են Սուդանի իրադրությունը

Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը պարբերաբար քննարկում են Սուդանի իրադրությունը։ Այդ մասին հայտարարել է Աֆրիկյան Եղջյուրի երկրների հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջեֆրի Ֆելթմանը, փոխանցում է ТАСС-ը։

«Չեմ կարող ասել, որ մեր դիրքորոշումները լիովին համընկնում են, բայց մեզ միավորում է այն, որ մենք շահագրգռված ենք Սուդանում կայունության և բռնության աճ թույլ չտալու հարցում»,- նշել է նա՝ գոհունակություն հայտնելով, որ ՌԴ-ն պաշտպանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը աֆրիկյան երկրի իրադրության վերաբերյալ:

Սուդանում իրադրությունը լարվել էր, երբ հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը սուդանցի զինվորականները ձերբակալել էին երկրի վարչապետ Աբդալա Համդուկին, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքական գործիչների: Երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն: Ավելի ուշ Համդուկն ազատ է արձակվել, սակայն զինվորականների կողմից իշխանության բռնազավթման դեմ զանգվածային բողոքի ցույցերը չեն դադարում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում