ԱԱրևիկ Աբելյան

Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված և կորոնավիրուսով վարակված քաղաքացիները բուժվեն իրենց միջոցների հաշվին․ Ռոմելլա Աբովյան

Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված և կորոնավիրուսով վարակված քաղաքացիները բուժվեն իրենց միջոցների հաշվին․ Ռոմելլա Աբովյան

ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը ՀՀ կառավարության մամլո ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները, որոնք կունենան կորոնավիրուսային հիվանդություն, բուժվեն իրենց միջոցների հաշվին։

«Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները, որոնք կունենան կորոնավիրուսային հիվանդություն, կբուժվեն իրենց միջոցների հաշվին։ Ինչպես միջազգային կազմակերպություններն են նշում, նաև այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ պատվաստումներն ամենաարդյունավետ գործիքն են այս հիվանդությունը վերահսկելու համար:

Նոր լոքդաունի վերաբերյալ քննարկումներ չկան․ այլ երկրների փորձի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ ներկայումս գործող սահմանափակումները շատ ավելի արդյունավետ են»,- ասել է Ռոմելլա Աբովյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում