ԳԳայանե Թամամյան

«Ինտերպոլի» կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

«Ինտերպոլի» կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ գծային բաժին բերման է ենթարկվել Երևան-Մինսկ չվերթի ինքնաթիռով մեկնել պատրաստվող 33-ամյա Քադեր Ս.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 9-ից «Ինտերպոլի» կողմից հետախուզվում էր զինված ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում