ՄՄարիա Գաբրիելյան

Ախուրյան համայնքում կկառուցվի տեխնիկական միջոցների կայանատեղի և սպասարկման կենտրոն

Ախուրյան համայնքում կկառուցվի տեխնիկական միջոցների կայանատեղի և սպասարկման կենտրոն

Ախուրյան համայնքում կոմունալ ծառայությունների և ճանապարհների սպասարկումն իրականացնող տեխնիկական միջոցների կայանատեղի և սպասարկման կենտրոն ունենալու համար համայնքն օգտվել է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրից:

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում ընթացքի մեջ են տեխնիկական միջոցների կայանման, սպասարկման կենտրոնի շինարարության աշխատանքները։

Արդյունքում՝ կկառուցվի ընդհանուրը՝ 1715 քառակուսի մետր մակերեսով երեք փակ և հինգ կիսաբաց կայանատեղի, հանգստի սենյակ, պահակատուն։ Կառույցը կունենա նաև բարեկարգ բակային մաս։

Ծրագրի ընդհանուր արժեքը 66 մլն 595 հազար դրամ է, գումարի 45 տոկոսը կհատկացնի պետությունը, 55 տոկոսը՝ համայնքը։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Շինարար» ՍՊԸ-ի կողմից։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում