ԱԱրևիկ Աբելյան

Նազելի Բաղդասարյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին

Նազելի Բաղդասարյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին

Սեպտեմբերի 21-22-ը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել Պետականաշինության և տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրման մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Այդ մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:

«ԱՊՀ անդամ երկրների կայուն զարգացման հայեցակարգի» նախագիծն արժանացել է խորհրդարանականների հավանությանը, հաշվի են առնվել առաջարկներն ու դիտողությունները: Այն ներառվել է ԱՊՀ ՄԽՎ հաջորդ լիագումար նիստի օրակարգում:

Քննարկվել է նաև «Միջազգային դիտորդության մասին» մոդելային օրենքի նախագիծը: ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը քննարկման ժամանակ խոսել է ՌԴ Պետդումայի և ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելությունների դերի ու նշանակության մասին: Դիտարկումները, որոնք ներկայացվել են հայկական պատվիրակության կողմից, ընդունվել են ի գիտություն և կքննարկվեն հաջորդ նիստում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում