Տնտեսվարողների վարկերը կսուբսիդավորվեն

Տնտեսվարողների վարկերը կսուբսիդավորվեն

«Կառավարությունը շուտով կսուբսիդավորի,կնվազեցնի նաև ընդլայնվող ու նորաստեղծ ձեռնարկությունների բաժնի ֆինանսավորման տոկոսադրույքը»,- հայտարարել է վարչապետ Կարապետյանը գործադիր նիստում՝ մայիսի 4-ին: Արտոնությունը կտարածվի տնտեսության գերակա ճանաչված գյուղոլորտում՝ կաթիլային-ինտենսիվ այգիներ հիմնող արտադրությունում: Թե քանի տոկոսով կսուբսիդավորվեն տնտեսվարողների վարկերը, պարզ կդառնա 2 շաբաթից: Վարչապետը կառավարական կաբինետին հանձնարարել է նաև շարունակել ուշադրության կենտրոնում պահել աղբահանության,սանմաքրման, ոռոգման ու խմելու ջրամատակարարման, մարզերում՝ կոմունալ որոշ ծառայություններ մասնավոր ընկերություններին պատվիրակելու ու գազալցակայանների անվտանգության, վերահսկողության խնդիրները: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում