ԳԳայանե Թամամյան

Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Հոկտեմբերի 12-ին, ժամը 23:00-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով Գորիսի Երևանյան խճուղում ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները ստուգել են Արևշատի փողոցի 43-ամյա բնակչի 4-խմ փայտանյութով բեռնված «Մերսեդես-Բենց 312 D» մակնիշի մեքենան:

Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը պատկանում է հարևանին, որն էլ ձեռք էր բերել Սյունիքի մարզի Տանձվեր գյուղից։ «Մերսեդեսը», փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նույն օրը համայնքային ոստիկանները գիշերային շրջայցի ժամանակ Գորիսի Սալ-քար թաղամասում ստուգել են Այգեստան փողոցի 33-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան։
Վարորդը փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Պարզվել է՝ հոկտեմբերի 12-ին Սյունիքի մարզի Բարձրավան գյուղում կաղնու և բոխու ծառներ էր ապօրինի հատել։ Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ժամերի տարբերությամբ ապօրինի ծառահատման երրորդ դեպքը հայտնաբերել են ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները։ Դարձյալ Սալ-քար թաղամասում, փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել էին Շուռնուխ գյուղի 29-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան և թափքում հայտնաբերել առանց համապատասխան փաստաթղթերի մոտ 4 խմ փայտանյութ։

Պարզվել է՝ փայտանյութը պատկանում է Գորիսի Այգեստան փողոցի 33-ամյա մի բնակչի, որը Սյունիքի մարզի Բարձրավան գյուղում ապօրինի հատել էր բոխու և կաղնու ծառեր։ Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշված դեպքերով նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում