Սպիտակի տրիկոտաժի ֆաբրիկան կավելացնի արտադրության ծավալները

Սպիտակի տրիկոտաժի ֆաբրիկան կավելացնի արտադրության ծավալները

Սպիտակ քաղաքը վերականգնում է թեթեւ արդյունաբերության ոլորտում Հայաստանում ունեցած համբավը: Հոկտեմբերին գործարկված կտորի արտադրության ֆաբրիկան հեռանկարային ծրագրեր ունի: 

Առայժմ արտադրությունում աշխատում են 40 սպիտակցիներ, բայց եթե գործարկվեն դեռ անգործ 15 հաստոցները, աշխատատեղերի թիվը կտրուկ կավելանա: Ֆաբրիկայում մտադիր են մանկական հագուստ կարել, հետագա ծրագրերում ներառված է նաեւ տրիկոտաժի արտահանումը:

Ֆաբրիկայի արտադրության գծով տնօրեն Մնացական Կարապետյանի խոսքով ընթացքի մեջ են շուկայի ուսումնասիրման ակտիվ աշխատանքները, որից հետո արտադրություն ծավալները կընդլայնվեն:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում