ԱԱրևիկ Աբելյան

Արագածոտնի մարզպետարանում անցկացվել է պատվաստումային գործընթացին առնչվող խորհրդակցություն

Արագածոտնի մարզպետարանում անցկացվել է պատվաստումային գործընթացին առնչվող խորհրդակցություն

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն Արագածոտնի մարզպետարանում այսօր անցկացրել են մարզում պատվաստումային գործընթացին առնչվող խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի Արագածոտնի մարզային պատասխանատուները, մարզային բժշկական կազմակերպությունների տնօրենները, համայնքների ղեկավարները և այլ ոլորտային մասնագետներ:

 

Հանդիպման ընթացքում ներկայացվել են մարզում պատվաստումային ցուցանիշները, քննարկվել են ցածր ցուցանիշներ ունեցող համայնքներում պատվսատումային ընդգրկվածությունը բարձրացնելու վերաբերյալ հարցեր:

 

Մարզպետի և նախարարի տեղակալի կողմից առաջարկվել է համայնքների ղեկավարներին և բժկակական հաստատությունների ղեկավարներին, որպեսզի վերջիններս բնակչության շրջանում իրականացնեն բացատրական աշխատանքներ՝ պատվաստվելու և այսկերպ համավարակի շղթան կոտրելու նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում