ԱԱրսեն Մկրտչյան

Մհեր Գրիգորյանը ԱՄՀ տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանն ընդգծել է, որ երկրում պահպանվել է մակրոտնտեսական և ֆինանսական կայունություն

Մհեր Գրիգորյանը ԱՄՀ տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանն ընդգծել է, որ երկրում պահպանվել է մակրոտնտեսական և ֆինանսական կայունություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի տարեկան հանդիպումների շրջանակներում տեսազանգ է ունեցել ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի հետ: Տեսազանգին հայկական կողմից մասնակցել են նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, խոսելով 2020 թվականին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին, ընդգծել է, որ այնուամենայնիվ երկրում պահպանվել է մակրոտնտեսական և ֆինանսական կայունություն, այդ թվում նաև՝ ԱՄՀ-ի հետ համագործակցության շնորհիվ:

Փոխվարչապետը Ջիհադ Ազուրին ներկայացրել է Կառավարության ծրագրի հիմնական ուղենիշները և շեշտել, որ ԱՄՀ-ի հետ հաստատված «Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների» հուշագրի ներքո իրականացվող միջոցառումները մշտապես գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում:

Հանդիպման ընթացքում Ջիհադ Ազուրը նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը նախանշած հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու հարցում:

Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև կրթության ոլորտում իրականացվելիք բարեփոխումներին, ներդրումների գրավման տեսանկյունից կապիտալ շուկայի զարգացման անհրաժեշտությանը և պատվաստման գործընթացի ակտիվացման կարևորությանը

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում