IDeA-ն պատրաստվում է 15 տարում ևս $1,3 մլրդ ներդնել Հայաստանում

IDeA-ն պատրաստվում է 15 տարում ևս $1,3 մլրդ ներդնել Հայաստանում

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող զարգացման ծրագրերը: 10 տարում ներդրվել է ավելի քան 550 միլիոն դոլար, առաջիկա 15 տարում՝ 1 միլիարդ 300 միլիոն դոլարի ներդրում է նախատեսվում: Հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշել է՝ ծրագրերը սոցիալ-տնտեսական ազդեցություն են ունենալու և բարձրացնելու են աշխարհում Հայաստանի ճանաչելիությունը: Իր հերթին, վարչապետ Կարապետըյանը նշել է, որ Հիմնադրամի գործունեությունը արդյունավետ է և կարևոր երկրի առաջընթացի ու ապագայի համար: 

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուբեն Վարդանյանին և նրա գործընկերներին, որ մտահոգ են Հայաստանի համար, կանոնավոր աշխատանք են իրականացնում մեր երկրում, և մենք մեր վերաբերմունքով, համարժեք արձագանքով պետք է ոգևորենք նրանց: Կառավարությունը շահագրգռված է, որպեսզի յուրաքանչյուր ներդրող Հայաստանում իրեն պաշտպանված ու հարմարավետ զգա», - նշել է Կարապետյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում