ԱԱննա Ավետիսյան

«Դուբայ էքսպոյի» հայկական տաղավարում 6 ամիս շարունակ կներկայացվեն Հայաստանից տեղափոխված պատմամշակութային ցուցանմուշներ

«Դուբայ էքսպոյի» հայկական տաղավարում 6 ամիս շարունակ կներկայացվեն Հայաստանից տեղափոխված պատմամշակութային ցուցանմուշներ

Expo 2020 Dubai ցուցահանդեսում հայկական տաղավարի մի հատվածում 6 ամիս շարունակ կներկայացվեն Հայաստանից տեղափոխված պատմամշակութային ցուցանմուշներ, հնագիտական նյութեր՝ հնագույն արձանիկներ, զարդեր, սեպագիր արձանագրություններ, հնագույն ձեռագրեր ու գրքեր, ինչպիսիք են «Ուրբաթագիրքը»՝ տպագրված հայկական առաջին գիրքը, 12-րդ դարում ստեղծված ձեռագիր «Նարեկը», 13-րդ դարում Անանիա Շիրակացու կողմից գրված թվաբանության վերաբերյալ աշխատությունը և այլն։

 

Դրանք դասավորված են ըստ պատմական և ժամանակագրական նշանակության։

 

Այցելուները հնարավորություն կունենան նաև AR (Augmented Reality) տեխնոլոգիայի միջոցով տեսնելու հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող ցուցանմուշներից յուրաքանչյուրի ստեղծման և էվոլյուցիայի ընթացքը:
 
 
 
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում