ԱԱրման Գալոյան

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-չինական համագործակցությունը կխորանա և կընդլայնվի. վարչապետը՝ Չինաստանի նախագահին

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-չինական համագործակցությունը կխորանա և կընդլայնվի. վարչապետը՝ Չինաստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին Չինաստանի կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ չին ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ։

Հայ-չինական բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով ավանդական սերտ կապերի, փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա, կայուն զարգացել և ամրապնդվել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր։ Չինաստանը, որպես միջազգային հարաբերություններում կարևոր դերակատար, իր նպաստն է բերում համաշխարհային զարգացման օրակարգում և հանդիսանում է Հայաստանի առաջնային գործընկերներից մեկը։

Վստահաբար կարող ենք արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ մեզ հաջողվել է կարևոր հանգրվանի հասցնել մեր փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։

Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-չինական համագործակցությունը հարաճուն կերպով կխորանա և կընդլայնվի՝ ի նպաստ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարեկեցություն և խաղաղություն»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում