ԳԳայանե Թամամյան

Հովտամեջում մեկնարկել են Երևանյան փողոցի մայթերի և Հ. Բաղրամյան փողոցի բարեկարգման աշխատանքները

Հովտամեջում մեկնարկել են Երևանյան փողոցի մայթերի և Հ. Բաղրամյան փողոցի բարեկարգման աշխատանքները

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Հովտամեջում մեկնարկել են Երևանյան փողոցի մայթերի և Հ. Բաղրամյան փողոցի բարեկարգման աշխատանքները: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից: 

 

Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Խլղաթյան Շին» ՍՊԸ-ի կողմից: Երևանյան փողոցի մայթերի սալիկապատումը՝ շուրջ 640 քմ, կիրականացվի կիսախողովակներ տեղադրելուց հետո, ինչը կնպաստի ոռոգման ջրի պատշաճ մատակարարմանը՝ նվազեցնելով ջրի կորուստը:

 

Համայնքի գերեզմանատուն տանող Հ. Բաղրամյան փողոցում՝ ավելի քան 1560 քմ, նախատեսվում է կատարել ջրատարի հիմնանորոգման աշխատանքներ, որին կհաջորդեն տարածքի հարթեցումն ու տուֆե քարերի տեղադրումը՝ սալարկումը:

 

Ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում կապահովվի անվտանգ երթևեկ հետիոտների և տրանսպորտային միջոցների համար, իսկ համայնքն ավելի բարեկարգ տեսք կունենա:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում