ԳԳայանե Թամամյան

Իրանական «Բեհշահրե զարին» արդյունաբերության զարգացման ընկերությունը ցանկություն է հայտնել վերսկսել աշխատանքը Հայաստանում

Իրանական «Բեհշահրե զարին» արդյունաբերության զարգացման ընկերությունը ցանկություն է հայտնել վերսկսել աշխատանքը Հայաստանում

Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը «Բեհշահրե զարին» արդյունաբերության զարգացման ընկերության գլխավոր տնօրեն Մեհդի Ազադվարիի հետ։

 

Հանդիպման ընթացքում Մ․ Ազադվարին, տեղեկացնելով, որ ընկերությունը ժամանակին գործունեություն է իրականացրել Հայաստանում, իսկ ներկայումս այն դադարեցված է, ցանկություն է հայտնել վերսկսել աշխատանքը։

 

Դեսպան Ա․ Թումանյանը որոշակի տեղեկություններ է փոխանցել Հայաստանի տնտեսական վիճակի, գործարար միջավայրի առանձնահատկությունների մասին և պատրաստակամություն հայտնել աջակցել ներդրումային ծրագրի իրականացման հարցում։

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում համապատասխան ատյաններում հանդիպումների կազմակերպման և անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովման համար:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում