ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձը մայրության ու գեղեցկության տոնի առթիվ

ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձը մայրության ու գեղեցկության տոնի առթիվ

Հայաստանն այսօր տոնում է մայրության և գեղեկցությանը օրը: Այս առիթով շնորհավորական ուղերձ է հղել պետության ղեկավարը: Սերժ Սարգսյանը գրել է․ «Բազմադարյա Հայաստանը ամուր է եղել նաև հայ մայրերով, իսկ այսօր նորացող մեր հայրենիքը ուժեղ և առաջադեմ է առավելապես ձեզնով: Այսօր առանձնահատուկ շնորհավորում եմ այն մայրերին, որոնց որդիները հսկում և անառիկ են պահում մեր երկրի սահմանները, նաև գլուխ եմ խոնարհում այն մայրերի առջև, որոնց որդիներն անմահացան»:

Նախագահ Սարգսյանը ուղերձում ընդգծել է՝ որպես պետություն և հասարակություն, Հայաստանը մտնում է փոփոխությունների և զարգացման կարևորագույն փուլ. «Այս գործընթացներում առանձնակի մեծ է լինելու ձեր դերակատարությունը»,- նշվում է նախագահի շնորհավորական ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում