Ֆինանսների փոխնախարարը մեկնաբանել է արտարժութային վերջին ճգնաժամը

Ֆինանսների փոխնախարարը մեկնաբանել է արտարժութային վերջին ճգնաժամը

Վերջին օրերին գրանցված դոլար-դրամ հարաբերակցության կտրուկ տատանումները խուճապ առաջացրեցին հասարակության որոշ շերտերում: Շատ տնտեսվարողներ շաբաթվա կեսին դադարեցրեցին գործունեությունը:  Դրամի կայունացմանը զուգընթաց նրանք արդեն վերադարձել են աշխատանքի: Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանեց վերջին օրերի խառնաշփոթը եւ հավաստիացրեց, որ իրավիճակը հսկողության տակ է:

Արտարժույթի փոխարժեքի տատանումները փոխնախարարը պայմանավորում է արտաքին գործոններով և ասում, որ տնտեսությունը պետք է պատրաստ լինի նաեւ դրանց:

Դեկտեմբերի 17-18-ին առանձին ապրանքատեսակների գների վերանայման խնդիր որոշ տնտեսվարողներ ունեցել են, բայց դեկտեմբերի 18-19-ից, ըստ նրա, հարցը փոքր-ինչ կարգավորվեց:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում