ԳԳայանե Թամամյան

Մեկնարկել են Սարալանջ համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Սարալանջ համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում մեկնարկել են Սարալանջ համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: 

2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 1-ին փուլով նախատեսվում է իրականացնել 4 սենյակների, 2 սանհանգույցների, միջանցքի և աստիճանների վերանորոգման աշխատանքներ։

Վերանորոգվելուց հետո սենյակներից երեքը ծառայելու են համայնքի դպրոցահասակ երեխաների համար որպես պարի, երաժշտության և սպորտային խմբակների, իսկ մեկը՝ համայնքի տարեց բնակիչների ժամանցի վայր։

Ծրագրի ընդհանուր արժեքը 14 մլն 805 հազար դրամ է, որի 50 տոկոսը հատկացնելու է պետությունը, 50 տոկոսը համայնքն է տրամադրելու։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Նար Դայ» ՍՊԸ կողմից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում