ՄՄերի Ներսիսյան

Լիբանանը նոր կառավարություն ունի. արդյունաբերության նախարարը հայազգի Ճորճ Պուչիքեանն է

Լիբանանը նոր կառավարություն ունի. արդյունաբերության նախարարը հայազգի Ճորճ Պուչիքեանն է

Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել: Այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը՝ վարչապետ Նաջիբ Միկատիի հետ հանդիպումից հետո:  

Նոր կառավարության առաջին նիստը նախատեսված է սեպտեմբերի 13-ին: Այն կազմված է 24 նախարարից: Արդյունաբերության նախարարի պաշտոնը վստահվել է հայազգի Ճորճ Պուչիքեանին:

2020 թվականի Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որը ավելի քան 200 կյանք խլեց, Լիբանանում քաղաքական ճգնաժամն ավելի խորացավ: Երկրում ընթացող զանգվածային բողոքի ակցիաները դարձան կառավարության հրաժարականի պատճառ: Քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար 2021 թ. հուլիսի 26-ին նախագահ Աունը նոր կառավարության ձևավորումը վստահեց նախկին վարչապետ Նաջիբ Միկատիին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում