ԱԱրսեն Մկրտչյան

ՀՀ ԱԺ նախագահը և Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունները

ՀՀ ԱԺ նախագահը և Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունները

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Վիեննա: Այցի շրջանակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար: Ալեն Սիմոնյանը կարևորեց Վոլֆգանգ Սոբոտկայի ներդրումը երկու երկրների միջխորհրդարանական և միջպետական հարաբերությունների առավել խորացման և զարգացման գործում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանն առաջնային է համարում միջխորհրդարանական համագործակցությունն ու շփումներն ակտիվացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը:

Նա ընդգծեց, որ չնայած COVID-19-ի առաջացրած խոչընդոտներին՝ բավական ակտիվ համագործակցություն է եղել խորհրդարանական բարեկամության խմբերի միջև: Այս համատեքստում ԱԺ նախագահը շրջադարձային համարեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի գործունեության մեջ մտնելը, ինչը նոր հեռանկարներ կբացի ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման համար:

Անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության բանակցություններին: ՀՀ խորհրդարանի ղեկավարը փաստեց, որ Հայաստանն այսօր հանդես է գալիս տարածաշրջանում երկարամյա և կայուն խաղաղության հաստատման օրակարգով. Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է շահերի համադրման սկզբունքով, ինչը թույլ է տալիս մեր երկրին վարել հավասարակշռված և ճկուն արտաքին քաղաքականություն:

Իր հերթին Վոլֆգանգ Սոբոտկան բարձր գնահատեց ՀՀ ժողովրդավարական ձեռքբերումները, ինչի վառ ապացույցն են նաև վերջերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Նշվեց, որ մեր երկիրը ողջունում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ամրապնդելու, փոխվստահության մթնոլորտ ձևավորելու, տարածաշրջանային համագործակցությունը խթանելու, ինչպես նաև Արցախի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակում լուծելու գործում Ավստրիայի ջանքերը:

Վոլֆգանգ Սոբոտկան համոզմունք հայտնեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում: Կողմերը մանրամասն քննարկեցին Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների շուտափույթ ազատմանն առնչվող անելիքները:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Ավստրիայի խորհրդարանականներին 2020 թ. աշնանը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում իրենց խորհրդարանում ագրեսիան դատապարտող քննարկումների և հայտարարությունների համար: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում