ՎՎահե Դավթյան

Ալեն Սիմոնյանը Սերբիայի ԱԺ նախագահի հետ հանդիպմանը ողջունել է Հայաստանում Սերբիայի դեսպանություն բացելու որոշումը

Ալեն Սիմոնյանը Սերբիայի ԱԺ նախագահի հետ հանդիպմանը ողջունել է Հայաստանում Սերբիայի դեսպանություն բացելու որոշումը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վիեննայում ընթացող խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 8-ին հանդիպել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Իվիցա Դաչիչի հետ:
 
ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով` Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Սերբիայի հետ միջխորհրդարանական համագործակցությանը:

Նա վստահեցրել է, որ 8-րդ գումարման ԱԺ Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի վերաձևավորումից հետո համագործակցությունն ու ակտիվ շփումները կշարունակվեն՝ նպաստելով երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանը: Միջպետական և միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացման գործում կարևորվել են փոխայցերը:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ ողջունում է Հայաստանում Սերբիայի դեսպանություն բացելու որոշումը, ինչը նոր խթան կլինի հայ-սերբական հարաբերությունների զարգացման և հետագա համագործակցության համար: Մտքեր են փոխանակվել միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության վերաբերյալ:



Կողմերը մանրամասն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ:

Սերբիայի ԱԺ նախագահ Իվիցա Դաչիչը վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ բոլոր ասպարեզներում խորացնելու եղբայրական Հայաստանի հետ համագործակցությունը, այդ թվում` խորհրդարանների միջև գործընկերային կապերը ամրապնդելու միջոցով: Նա շեշտել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Հանդիպման ավարտին ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը վերահաստատել է Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց կատարելու` Սերբիայի խորհրդարանի նախագահ Իվիցա Դաչիչին ուղղված հրավերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում