ԳԳայանե Թամամյան

Արտաշատի ոստիկանները 71-ամյա տղամարդու մոտ հայտնաբերել են թմրանյութ

Արտաշատի ոստիկանները 71-ամյա տղամարդու մոտ հայտնաբերել են թմրանյութ

Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներն ստացված օպերատիվ տվյալներն իրացրին սեպտեմբերի 6-ին:

Արտաշատ քաղաքի Օրբելու փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք բերման են ենթարկել 71-ամյա մի տղամարդու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերված փաթեթում կանեփանման բույսի չորացված, մանրացված զանգված էր:

Նա հայտնել է, որ այն թմրամիջոց է, քաղել և պատրաստել է վայրաճ կանեփի բույսերից` անձնական օգտագործման համար: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում