ՄՄարիամ Մխիթարյան

Եվրահանձնաժողովը ցանկանում է Լեհաստանին տուգանել ամեն օր

Եվրահանձնաժողովը ցանկանում է Լեհաստանին տուգանել ամեն օր

Եվրահանձնաժողովը Եվրամիության դատարանին խնդրել է տուգանք սահմանել Լեհաստանի նկատմամբ՝ դատական ​​բարեփոխումների և դատական ​​իշխանության անկախության վերաբերյալ ԵՄ պահանջները չկատարելու համար՝ հայտնում է BBC-ն:

Ընդ որում՝ Եվրահանձնաժողովի պահանջով, տուգանքները պետք է հանվեն ԵՄ հատկացումների լեհական մասնաբաժնից ամեն օր՝ մինչև պահանջների կատարումը:

Սա Լեհաստանի պահպանողական կառավարության հետ երկարատև պայքարում Եվրահանձնաժողովի հերթական քայլն է: Վարշավան փաստացի հրաժարվում է կատարել Եվրոպական դատարանի որոշումը և փակել Դատական ​​կարգապահական պալատը, որի լիազորություններն ու ձևավորման եղանակը, ըստ ԵՄ-ի, խաթարում են դատավորների անկախությունը:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը խոստացել էր ժամանակավորապես սառեցնել Լեհաստանի մուտքը համաճարակի հետևանքների դեմ պայքարի համար ստեղծված բազմամիլիարդանոց համաեվրոպական հիմնադրամի նրա մասնաբաժին: Այս կերպ Եվրահանձնաժողովը պատասխանել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկուն: Վերջինը Լեհաստանի Սահմանադրական դատարան էր դիմել պարզելու, արդյոք ԵՄ օրենսդրությունը գերակա է երկրի ազգային օրենսդրության նկատմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում