ԳԳայանե Թամամյան

Արարատի մարզի Ռանչպար համայնքը սուբվենցիոն ծրագրով կգազիֆիկացվի

Արարատի մարզի Ռանչպար համայնքը սուբվենցիոն ծրագրով կգազիֆիկացվի

Արարատի մարզի Ռանչպար սահմանամերձ համայնքը կգազիֆիկացվի: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից: 

 

Գազիֆիկացման հարցը, որը համայնքի կարևորագույն հիմնախնդիրներից է համարվում, կլուծվի կառավարության սուբվենցիոն ծրագրով:

 

Այս տարվա ծրագրով կապույտ վառելիքից կօգտվի համայնքի 75 %-ը: Համայնքի մնացած հատվածի գազիֆիկացումը կիրականացվի հաջորդ տարիներին:

 

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 126 միլիոն ՀՀ դրամ, որի 65 %-ը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 3 5%-ը՝ համայնքը:

 

Աշխատանքների մեկնարկն արդեն տրված է, նախատեսվում է ավարտին հասցնել դեկտեմբերին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում