ՄՄերի Ներսիսյան

«Թալիբանն» արգելել է Աֆղանստանից դուրս բերել դոլար և պատմական հուշարձաններ

«Թալիբանն» արգելել է Աֆղանստանից դուրս բերել դոլար և պատմական հուշարձաններ

«Թալիբան» շարժումը հայտարարել է դոլարի ու պատմական հուշարձանների մաքսանենգ ճանապարհով արտահանման արգելքի մասին: «Մենք նախազգուշացնում ենք բոլոր քաղաքացիներին, որ եթե այդպիսի իրեր հայտնաբերվեն, դրանք անմիջապես կառգրավվեն, իսկ դրանց տերերը կպատժվեն օրենքով սահմանված կարգով»,- ասված է շարժման` Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ:

Ավելի վաղ Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել էր Աֆղանստան դոլարի մատակարարումը նախքան թալիբների կողմից Քաբուլի գրավումը, որպեսզի «հարյուր միլիոնավոր դոլարներ չհայտնվեն ահաբեկչական խմբավորման ձեռքին»: Բացի այդ, Միացյալ Նահանգները սառեցրել է ամերիկյան բանկերում Աֆղանստանի կառավարության պահուստները` դրանք անհասանելի դարձնելով թալիբների համար:

Աֆղանստանին օգնության դադարեցման մասին հայտարարել է նաև Արժույթի միջազգային հիմնադրամը` երկրի ղեկավարության կարգավիճակի հստակության բացակայության պատճառով: Նախատեսվում էր, որ օգոստոսին ԱՄՀ-ն մոտ 400 մլն դոլարի օգնություն կփոխանցի Աֆղանստանին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում