ԳԳայանե Թամամյան

Գեղհովիտում այս տարի իրականացվող շինարարական ծրագրերի ծավալը հասնում է ավելի քան 3 միլիարդ դրամի

Գեղհովիտում այս տարի իրականացվող շինարարական ծրագրերի ծավալը հասնում է ավելի քան 3 միլիարդ դրամի

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում այս պահին իրականացվող պետական ծրագրերի շինարարության ծավալը հասնում է 3 միլիարդ 257 հազար դրամի։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:

Ծրագրերից երկուսը դպրոցաշինական են, որոնց համար ներդրվել է 1 միլիարդ 950 միլիոն դրամ։ 1 միլիարդ 350 միլիոն դրամի հատկացմամբ կառուցվում է Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը, 600 միլիոն դրամի հատկացմամբ՝ Լեռնահովիտի միջնակարգ դպրոցի շենքը։ Դպրոցական շենքերը նախատեսված է շահագործման հանձնել 2023 թվականի ընթացքում։

Հաջորդ խոշոր ծրագիրը վերաբերում է գյուղի խմելու ջրամատակարարման համակարգի նորացմանը, որի ուղղությամբ ներդրվել է շուրջ 900 միլիոն դրամ։ Ծրագիրը մեկնարկել է արդեն 15 օր և կավարտվի 24 ամսվա ընթացքում։

Եվս 280 միլիոն դրամ հատկացվել է գյուղի ոռոգման համակարգի կառուցմանը։ Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի վերջերից և կավարտվի այս տարեվերջին։

127 միլիոն դրամի շինարարություն էլ իրականացվում է սուբվենցիոն 3 ծրագրի շրջանակներում, որոնցից երկուսն այժմ ընթացքի մեջ են։
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում