ՄՄերի Եգորյան

Սևանա լճից դուրս է բերել մանրաձկան 14 ապօրինի ցանց. հատուկ հերթապահությունը շարունակվում է

Սևանա լճից դուրս է բերել մանրաձկան 14 ապօրինի ցանց. հատուկ հերթապահությունը շարունակվում է

Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի վրա։

 

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի արագ արձագանքման բաժնի աշխատողներն այսօր վաղ առավոտից հերթական շրջայցն են իրականացրել Սևանա լճի վրա՝ ապօրինի տեղադրված ձկնորսական ցանցերը առգրավելու և սահմանված կարգով ոչնչացնելու նպատակով:

 

Այսօր Սևանա լճից դուրս է բերել մանրաձկան 14 ապօրինի ցանց։ Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:

 

Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է։

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում