ԱԱրման Գալոյան

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել

Օգոստոսի 7-ին կատարվել է 30 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել. հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 615 քաղաքացու հետազոտություն, որից 983-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»  ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ»  բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում